Panorama.am-ը գրում է.
Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում համատեղության կարգով ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը եռյակի հայր է դարձել: Աննան, Արմենն ու Ալեքսանդրն արդեն 40 օրական են:
«Սիրելի՛ բարեկամներ, ուրախությամբ պետք է հայտնենք, որ ուղիղ 40 օր առաջ՝ հունիսի 28-ին Աստծո կամքով Երևանում լույս աշխարհ եկան մեր եռյակ զավակները՝ Աննան, Արմենն ու Ալեքսանդրը: Օգոստոսի 1-ի դրությամբ Աննան կշռում էր 2940 գր, Արմենը՝ 2870 գր, իսկ Ալեքսանդրը՝ 3100 գրամ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։