Ողջ աշխարհում միայն 7 կնոջ է թույլատրված սպիտակ հագուստ կրել Հռոմի պապի ներկայությամբ. ահա, թե ովքեր են նրանք (Photo)


05:28 , 8 օգոստոս, 2017

Քչերը գիտեն, որ կինը Հռոմի պապի հետ հանդիպմանը պետք է միշտ երկար թևքերով սև հագուստ կրի, գլուխն էլ սև գլխածածկով ծածկի: Այս հին ավանդույթը գալիս է այն ժամանակներից, երբ միապետությունն իշխանության հիմնական ռեժիմն էր ամբողջ աշխարհում:

Հռոմի պապի ներկայությամբ սպիտակ հագուստ կրելու իրավունք ունեին միայն կաթոլիկ թագուհիներն ու արքայադուստրերը: Մեր օրերում աշխարհում ընդամենը 7 կին ունի այս արտոնությունը:

Ներկայացնում ենք այդ կանանց՝ Մոնակոյի իշխանուհի Շարլինը, թագուհի Սոֆիան և թագուհի Լետիցիան՝ Իսպանիայից, թագուհի Մաթիլդան և թագուհի Պաոլան՝ Բելգիայից, Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան և արքայադուստր Մարինան՝ Նեապոլից:

Մոնակոյի իշխանուհի Շարլինը

Իսպանիայի թագուհի Լետիցիան

Լյուքսեմբուրգի Մեծ դքսուհի Մարիա Թերեզան

 

Բելգիայի թագուհի Մաթիլդան

  

Նեապոլի արքայադուստր Մարինան 

Իսպանիայի թագուհի Սոֆիան

 Բելգիայի թագուհի Պաոլան