Եթե հաղթանակները Սերժինն են, ապա այս «գաղջ» մթնոլորտի համար ո՞վ է պատասխանատու


13:25 , 6 ապրիլ, 2013

Սերժ Սարգսյանը, խոսելով մեր երկրի հաջողությունների մասին, «բողոքում» է, որ երբ դառնում ենք շախմատի օլիմպիական չեմպիոն, ասում են՝ պատահականություն է, իսկ երբ հաղթում ենք Ֆուտբոլում, ասում են` բախտները բերեց: Պարզվում է, որ մեր երկրի հաջողությունները այս հինգ տարում բացառապես ֆուտբոլում կամ շախմատում եղած հաղթանակներն են, ու այդ հաղթանակները Սերժը նման մեկնաբանությունով փորձում ա վերագրի իրեն: Ստացվում է, որ երբ մենք հաղթում ենք ֆուտբոլում կամ շախմատում, ապա դա իրականում Սերժի շնորհիվ է, ու նա իրեն «վատ» է զգում, երբ այդ առթիվ շնորհակալական ուղերձներ չի ստանում ժողովրդի կողմից: 
Եթե սպորտում գրանցված մեր հաղթանակները Սերժի շնորհիվ են, բա սպորտում կրած պարտությունները ո՞ւմ շնորհիվ են: Իսկ այդ դեպքում արտաքին խայտառակ պարտվողական քաղաքականության կամ ներքին թալանի ու «գաղջ» մթնոլորտի համար ո՞վ է պատասխանատու: