Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք հանդիպման մասին:
«Բոլորս ընտանիքների հետ հանգստանալու հնարավորություն էինք ստացել: Մի քանի շաբաթ է անցել և այժմ ես ցանկանում եմ վերադառնալ աշխատանքի: Բոլոր մրցաշարերում հաղթանակ տանելու մտքերն ինձ հանգիստ չեն թողնում:
Ես փորձում եմ, սիրում եմ ֆուտբոլն ու սիրում եմ իմ աշխատանքը: Այս թիմն ու այս ակումբը միշտ էլ քաղցած կմնան: Մեզ համար միշտ էլ ինչ-որ բան քիչ է: Այսպիսի մրցաշրջանից հետո ավելին ենք ցանկանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: