Փլուզում Իսահակյան գյուղում


18:54 , 7 օգոստոս, 2017

Օգոստոսի 7-ին՝ ժամը 09:34-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Իսահակյան գյուղի 1-ի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ փլուզվել է Ա. Հ.-ին պատկանող 4-րդ կարգի վթարային տան (կառուցվել է 1975 թ.) շքամուտքի ձախակողմյան պատը (մոտ 5 քմ):

Փրկարարները սահմանազատել են տարածքը: