«Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը կարող է տեղափոխվել ՊՍԺ


22:10 , 7 օգոստոս, 2017

Shamshyan.com -ը գրում է.

Նշվում է, որ 24-ամյա սլովենացու գործակալը հանդիպել է փարիզյան ակումբի ներկայացուցիչների հետ՝ տրանսֆերի քննարկման համար: ՊՍԺ-ն պատրաստ է վճարել Օբլակի հրաժարագինը, որը կազմում է 100 մլն եվրո: Հիշեցնենք, որ «Ատլետիկոյի» վրա մինչև հունվար տրանսֆերային արգելք կա և ակումբը գործարքի կայացման դեպքում չի կարող նոր դարպասապահ հայտավորել: