Արտակարգ դեպք Սյունիքի մարզում. Ծղուկ գյուղում գազազած շունը հարձակվել է 4 հոգու վրա. վիրավորներից 2-ը երեխաներ են


16:36 , 7 օգոստոս, 2017

Shamshyan.com- ը գրում է.

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ծղուկ գյուղից Սիսիանի զինվորական հոսպիտալ են տեղափոխվել Ծղուկ գյուղի 4 քաղաքացի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ Սիսիանի ոստիկանապետի պաշտոնակատար Մանասեր Ստեփանյանի գլխավորությամբ։

Պարզվել է, որ Երևան-Գորիս ավտոճանապարհի Ծղուկ գյուղի վարչական տարածքում թափառող շունը հարձակվել և վնասվածքներ է պատճառել նույն գյուղի բնակիչներ՝ 28-ամյա Հրանուշ Կիրակոսյանին, 8-ամյա Ալվարդ Ամիրջանյանին, 60-ամյա Արծրուն Մարգարյանին և 8-ամյա Անահիտ Բլեյանին։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ