Panorama.am-ը գրում է.
Փաստաբանների պալատի նախագահի քվեարկությունը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, այն կմեկնարկի ժամը 0900-ից և կավարտվում է նույն օրը՝ ժամը 18:00-ին:
Պալատի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հարցն ընդգրկված է փաստաբանների պալատի հերթական ընդհանուր ժողովի օրակարգում:
Փաստաբանների պալատի նախագահի թեկնածուների առաջադրումը (ինքնաառաջադրումը) սկսվում է օգոստոսի 12-ից (ներառյալ) և ավարտվում է օգոստոսի 17-ին (ներառյալ)։ Քարոզչությունը սկսվում է օգոստոսի 18-ից (ներառյալ) և ավարտվում է սեպտեմբերի 7-ին, ժամը 18:00-ին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ