Ռուսաստանը չի վերականգնի թուրքական լոլիկների ներկրումը


13:10 , 7 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչովը հայտարարել է , որ Ռուսաստանը պատրաստ չէ թուրքական լոլիկների ներկրմանը և մտադիր չէ այն վերականգնել. հայտնում է Россия 24-ը:

Նա նշել է, որ պետական միջոցներ են խածսվել հայրենական արտադրությունը զարգացնելու համար և այդ ամենին վերջ դնել անարդար կլինի սեփական արտադրողի հանդեպ: Նախարարը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ չէ դրան և չի գնա այդ քայլին: