Պահանջում ենք ամենադիտվող ժամերին բացի հեռուստասերիալից այլ լսարանի համար նախատեսվող նյութեր էլ ցուցադրել


12:27 , 6 ապրիլ, 2013

Պահանջում ենք, որպեսզի Հանրային հեռուստաընկերությունը ծառայի իր հանրային կոչմանը և հեռուստատեսությամբ գիշերային ժամերին ցուցադրվող «Հայոց հարց» հաղորդաշարը ցուցադրեք երեկոյան, փրայմ թայմ ժամերին ցուցադրվող սերիալների փոխարեն:
Մենք դեմ չենք փրայմ թայմ ժամերին հեռուստասերիալների առկայությանը, սակայն քանի որ հեռուստաընկերությունը «Հանրային» անվանումն է կրում, պահանջում ենք ամենադիտվող ժամերին բացի հեռուստասերիալից այլ լսարանի համար նախատեսվող նյութեր էլ ցուցադրել, օրինակ՝ «Հայոց հարց» կամ նմանատիպ այլ ծրագրեր: Հաշվի առնելով հեռուստաաշխատողների այն պնդումը, թե սերիալները ավելի շատ պահանջարկ ունեն, կարծում ենք՝ որոշ հեռուստասերիալների երկրպագուներ կարող են դրանք դիտել նաև գիշերային ժամերին: