Իրանցի զինծառայողը կրակ է արձակել ծառայակիցների վրա. կան զոհեր


12:00 , 7 օգոստոս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Թեհրանի հարավային հատվածում գտնվող ռազմական ավիաբազայում իրանցի զինծառայողը կրակ է արձակել իր ծառայակիցների ուղղությամբ. հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Mehr գործակալությանը։

Սպանվել է առնվազն 3 մարդ, վիրավորների թիվը հասնում է 12-ի: Զոհերից մեկը սպա է, երկուսը՝ շարքային։ Զինծառայողները պատասխան կրակ են բացել, որի հետևանքով հարձակվողը սպանվել է։

Հարձակվողի նման արարքի շարժառիթները և այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվել: