Գեղամ Կադիմյանը մասնակցել է Կիևի Դինամոյի հետ հանդիպմանը


09:15 , 7 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Ուկրաինայի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրում Պոլտավայի «Վորսկլան» տանը մրցեց Կիևի «Դինամոյի» հետ:

Հանդիպումը գոլազուրկ ավարտ ունեցավ: Խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Գեղամ Կադիմյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային կազմում և փոխարինվեց 83-րդ րոպեին: 

Այս խաղից հետո «Վորսկլան» 7 միավորով մնաց 4-րդ հորիզոնականում: 

Նշենք, որ «Վորսկլան» 5-րդ տուրում կմրցի Եղիշե Մելիքյանի գլխավորած «Ստալի» հետ: Հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին, Երևանի ժամանակով 18:00-ին: