Մսով և ձկով պաղպաղակ. ինչպես են կենդանիներին շոգից փրկում Հռոմի կենդանաբանական այգում


19:20 , 6 օգոստոս, 2017

Հռոմի կենդանաբանական այգու աշխատակիցները սառեցնում են այգու կենդանիների սիրելի ուտելիքները՝ նրանց օգնելու համար հաղթահարել եվրոպայում տիրող անոմալ շոգը: Նրանք մսի կտորներով սառույց են պատրաստում վագրերի համար, մրգերով՝ բուսակերների համար և ձկով՝ փոկերի համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

Ներկայումս Եվրոպական 10 երկրներում վտանգավորության կարմիր մակարդակ է սահմանվել օդի բարձր ջերմաստիճանի պատճառով, որոշ շրջաններում ջերմաստիճանը գերազանցել է 40 աստիճանը: