ՌԴ էներգետիկայի նախարարությունը արձագանքել է Siemens-ի պատճառով ԵՄ սահմանած պատժամիջոցներին


22:40 , 5 օգոստոս, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ էներգետիկայի նախարարությունը կարծում է, որ ԵՄ սահմանած պատժամիջոցները, որոնք կապված են Siemens ընկերության ֆինանսատնտեսական վեճի հետ, միջազգային իրավունքի խախտում են և երրորդ կողմի միջամտություն։ Ավելին, Siemens ընկերությունը պատանդ է դարձել ստեղծված իրավիճակում։ Նախարարությունը համոզված է, որ ԵՄ-ն Ռուսաստանի դեմ այդ պատժամիջոցները սահմանել է միմիայն քաղաքական նկատառումներից ելնելով։ ՌԴ նախարարությունը սպասում է ԵՄ կողմից լրացուցիչ բացատրությունների։