«Ամենաատելի մարդը ԱՄՆ-ում» ճանաչվել է մեղավոր խարդախության մեջ


16:46 , 5 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
Բրուկլինի դատարանը ձեռնարկատեր Մարտին Շկրելին մեղավոր է ճանաչել արժեթղթերի խարդախության մեջ: Վեստի.ռու կայքը, հղում անելով The New York Times-ին, գրում է, որ 34-ամյա Շկերլին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում:

Մարտին Շկրելին հայտնի է որպես «ամենաատելի մարդը ԱՄՆ-ում»: 2015 թվականին նա գնել է «Դարապրիմ» դեղամիջոցի սեփականության իրավունքն ու գինը 13,5 դոլարից  բարձրացրել մինչև 750 դոլար՝ մեկ դեղահաբի համար:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։