Armsport.am-ը գրում է.
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի հայը` Նեյմար դա Սիլվան հայտնել է, որ «Բարսելոնան» իրեն չի վճարել 26 մլն եվրո բոնուսը պայմանագիրը երկարաձգելու համար, չնայած` նախնական համաձայնությանը:
Այդ իսկ պատճառով Նեյմար-ավագը կորցրել է հարգանքը կատալոնական ակումբի ղեկավարների նկատմամբ.
«Տղաս երջանիկ է, և մենք պետք է հարգենք նրա որոշումը. նա տղամարդկություն ունեցավ դա անելու համար: Մենք ժամանակ ենք ունեցել ամեն ինչի մասին մտածելու համար, և հույս ունենք, որ այս ընտրությունը կատարվել է ճիշտ ժամանակին:
Նա ցանկանում էր փոխել իր ճակատագիրը: Ինչու՞ եք մտածում, թե ՊՍԺ-ում նա անպայման նվաճելու է «Ոսկե գնդակը»: Ընդհակառակը, «Բարսելոնայում» դա ավելի հեշտ կլիներ անելը:
Ինչ վերաբերում է 26 մլն եվրո բոնուսին, ապա եթե «Բարսելոնան» այն չվճարի,ես ոչինչ չեմ կարողանա անել: Ես արդեն չեմ կարող շանտաժի ենթարկել ակումբին: Հիմա «Բարսելոնան» կորցրել է իմ աջակցությունը: Ակումբում ցանկանում էին, որ ես տղայիս համոզեի մնալ, բայց ի՞նչ կարող եմ ասել ղեկավարության կողմից իմ հանդեպ այսպիսի վերաբերմունքից հետո:
Այդ կետը ներառված է եղել պայմանագրում: Դրա շնորհիվ հրաժարագնի արժեքը մեծացավ. դա համաձայնեցված էր: Բայց եթե այդ մարդիկ չեն հարգում այն, ինչի մասին խոսում են, ես չեմ կարող հարգել այն, ինչի մասին գրում են»,- ֆուտբոլիստի հոր մեկնաբանություններն է փոխանցում «AS»-ը: