15 րոպեում տեղադրված իմպլանտների պատճառով կինը կրծքերը կպչուն ժապավենով էր փաթաթում (Photo)


01:48 , 5 օգոստոս, 2017
15 րոպե տևած կրծքերի մեծացման վիրահատությունից հետո ամերիկուհի Քեյլանը միանգամից 4 կրծքի տեր դարձավ: Բանն այն է, որ իմպլանտները չափազանց վերև էին դրվել, ինչին կնոջ կուրծքը չէր դիմացել և կախվել էր: Արդյունքում երկար տարիներ Քեյլանն իր այդ թերությունը թաքցնում էր կպչուն ժապավենի օգնությամբ:
Բայց մի օր նա հոգնեց այդ ամենից և դիմեց պրոֆեսիոնալ մասնագետների, ովքեր իրենց տեսածից ու լսածից շոկի մեջ էին: Ինչպե՞ս կարող էր կրծքի վիրահատությունը տևել 15 րոպե: Ի վերջո նրանք օգնեցին խեղճ կնոջն, ու այսօր նա անկաշկանդ ու կարևորը՝ առանց կպչուն ժապավենների կարողանում է լողազգեստով դուրս գալ լողափ: