Վրաերթ Աժ պատգամավորի տան դիմաց. Audi-ի անչափահաս վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին և դիմել փախուստի. բժիշկները պայքարում են հետիոտնի կյանքի համար


00:20 , 5 օգոստոս, 2017
Shamshyan.com-ը գրում է.
Այսօր՝ օգոստոսի 4-ին, վրաերթ է տեղի ուեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Audi A3 մակնիշի 35 FA 800 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթաշենի կամրջից դեպի Սասնա Ծռեր փողոց տանող ճանապարհահատվածում՝ ԱԺ պատգամավոր, Ծաղիկ Ռուբո մականվամբ Ռուբեն Գևորգյանի տան դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը թույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, որը կին է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից հայտնել են, որ նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 1-ին սպայական գումարտակի 8 –րդ դասակի տեսուչներ Աբրամ Հովհաննիսյանն ու Արմեն Աղեկյանը: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գոռ Թադևոսյանը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: