Ներքին գործերի նորանշանակ ժողկոմ Լավրենտի Պավլովիչի նկարը Խանլարի շրջգործկոմի «Ազնիվ աշխատանք» թերթում


22:24 , 4 օգոստոս, 2017

Ներքին գործերի նորանշանակ ժողկոմ Լավրենտի Պավլովիչի նկարը Խանլարի շրջգործկոմի «Ազնիվ աշխատանք» թերթում, 15 դեկտեմբերի 1938թ.։

Նկարի ներքևում է, որ ընկեր Եժովը, իր խնդրանքով ազատվել է ներքին գործերի ժողկոմի պաշտոնից և նշանակվել տրանսպորտի կոմիսար։ Եժովը երկար չզբաղվեց տրանսպորտային հարցերով։ 1939թ. ապրիլին Բերիայի և Մալենկովի ջանքերով նրան Մալենկովի աշխատասենյակում ձերբակալում են, իսկ մեկ տարի անց՝ գնդակահարում։ Այդպիսի ժամանակներ էին. աշխատանքն ավարտելուց հետո դահիճներին գնդակահարում էին։

No automatic alt text available.