Թուրքիայում հեղաշրջման փորձի մեջ մեղադրվողները միանման բանտային համազգեստ կկրեն


19:00 , 4 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
 Թուրքիայում, 2016 թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո ձերբակալված հազարավոր մեղադրյալների համար որոշում է կայացվել հատուկ բանտային համազգեստ կարել։ Այս մասին կարդում ենք Էրմենիհաբերում։

Թուրքական «Diken» պարբերականում տեղ գտած հրապարակման համաձայն, երկրի Արդարադատության նախարարության հանձնարարությամբ արդեն սկսվել են 50 հազար բանտային համազգեստների պատրաստման աշխատանքները։

Ըստ աղբյուրի, հեղաշրջման փորձի գործով դատվող մեղադրյալները այսուհետ կկրեն առջևից ճարմանդով նարնջագույն կոմբինիզոններ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։