21-րդ դարի վերջին Հարավային Ասիան անմարդաբնակ կդառնա. գիտնականներ


22:00 , 4 օգոստոս, 2017

Գիտնականների կանխատեսումներով՝ Հարավային Ասիային սպառնում է անապատացում: Մասաչուսեթսի համալսարանի կլիմայագետների կարծիքով՝ 21-րդ դարի վերջին այդ տարածքը կդառնա անմարդաբնակ և անմշակ հողատարածություն կլիմայական փոփոխությունների պատճառով: Դրանք առավելագույն ուժգնությամբ կդրսևորվեն Հնդկաստանում:

Այդ ամենի պատճառը գյուղատնտեսական աշխատանքներն են, որոնցով զբաղված է տարածաշրջանի բնակչության մեծամասնությունը: Հարկ է նշել, որ նրանք ստիպված են աշխատել արևակեզ վայրերում՝ բաց տարածքներում: Գիտնականները մանրակրկիտ դիտարկում են «խոնավ ջերմաչափը» և կանխատեսում, որ 100 տարի անց Հնդկաստանի և Պակիստանի հողերում խոնավությունն այնքան բարձր կլինի, որ կյանքն այնտեղ անհնար կլինի: