Կանաչեղենի ինտենսիվ օգտագործումն օգնում է նիհարել


19:30 , 4 օգոստոս, 2017

Svit24.net-ի փոխանցմամբ՝ բժիշկները պարզել են, որ կանաչեղենի ու բանջարեղենի տերևների կանոնավոր օգտագործումը հանգեցնում է քաշի նվազեցմանը՝ անգամ ինտենսիվ ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում։ Մասնագետները կարծում են, որ կանաչեղենն ազդում է ախորժակի կարգավորման մեխանիզմի վրա։

Սովորաբար կանաչեղենն օգտագործում են որպես հավելյալ բաղադրիչ, ուտեստի համեմունք և ուտում են քիչ քանակությամբ։ Սակայն փորձագետները նիհարել ցանկացողներին խորհուրդ են տալիս ինտենսիվ օգտագործել կանաչեղեն։ Նրանք համապատասպխան փորձարկում են անցկացրել կամավորների շրջանում և նկատել են, որ ինտենսիվ ձևով կանաչեղեն օգտագործածները 8.5 անգամ ավելի շատ քաշ են գցել, քան կանաչեղենի աղցան չօգտագործածները։