Ալի Խամենեի հրամանագրով Հասան Ռուհանին նշանակվել է Իրանի նախագահ (Photo)


04:58 , 4 օգոստոս, 2017

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեի հրամանագրով Հասան Ռուհանին նշանակվել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ:
ԻԻՀ սահմանադրության համաձայն՝ մինչև նախագահի երդմնակալությունը հոգևոր առաջնորդը պետք է ընտրված նախագահի վերաբերյալ հրամանագիր ստորագրի, առանց այդ հրամանագրի նախագահը գործադիր իշխանությունը ղեկավարելու որևէ լիազորություն չի ստանում: 
Այաթոլլահ Խամենեին նախագահի և նոր կառավարության առջև 3 խնդիր է դրել՝

ա. լուծել քաղաքացիների տնտեսական խնդիրները,

բ. աշխարհի հետ ձևավորել ընդլայնված համագործակցություն,

գ. գերիշխանություն հաստատելու ցանկացած դրսևորմանը պատասխանել ուժի և հզորության ցուցադրմամբ:

Հ.Գ. Լուսանկարում իսլամական հեղափոխությունից ի վեր ԻԻՀ հոգևոր առաջնորդների կողմից նախագահների վերաբերյալ արձակած հրամանագրերի հանձնման արարողություններն են: