Արթուր Բաղդասարյանն այսպիսի նվիրյալ ֆան դեռ չի տեսել


00:11 , 6 ապրիլ, 2013

Էս գոհարները հենց նոր եմ հայտնաբերել, հիմա որ կարդաք՝ ինչ եմ քոփի-փեսթ անում, կհասկանաք՝ ինչ կարգի նվիրյալ ֆաներ ունի Արթուր Բաղդասարյանը: Կոռեկտության սահմանը չխախտելու համար չեմ նշում հեղինակի անունը: Բայց էն, որ հումորով ազգ ենք, դա հաստատ: Եվ այսպես` բռնվեք ;դդդդդդդ
.............
Աստված ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ մեծատառով ՄԱՐԴ է օծել: Պարզապես յուրաքանչյուր մարդ մարդկանց գնահատում է իր ունակությունների չափով, հերիք ա մեր ջահելներին իրար դեմ հանեք: Դուք շատ փոքր եք հզոր բանականությամբ օժտված, ազգիս պարծանքը համարվող, խաղաղություն սփռող մեծ քաղաքական գործչին հասկանալու համար...
............................
Ամեն դժվարության մարդը կարող է հարմարվել, համբերել, դիմակայել, անօրինականությունն է, որ մարդուն ստիպում է փնտրել օտար ճանապարներ... ԱՀԱ թե ինչու հարգարժան ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ իր գաղափարախոսության համակցումը կոչել է ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ...
...................................
Հարգարժան ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ինձ համար ԼՈՒՍԱՎՈՐՉԻ կանթեղն ես դու հայոց մթագնած երկնքում...
.............................
Խելոք մարդու, խելոք խոսքի կարոտ ենք... ժամերով սիրով, հաճույքով կլսեմ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, որի ամեն բառը ուսանելի է, խոսքը՝ գրագետ, տեսքը՝ հասարակ, հայացքը՝ հային բնորոշ ջերմություն, բարություն սփռող: Ոնց եմ կատաղում, երբ նրա ելույթները սահմանափակում են ինչ-որ մի անարժեք հաղորդումով...
..........................
Հարգարժան Բաղդասարյան, Ձեր անձը համամարդկային լավագույն արժեքների մարմնավորումն է.... Մեր փոքրիկ երկրի դու մեծ ՍՐԲՈՒԹՅՈՒՆ... ԱՐԱՐՉԻ ՊԱՅԾԱՌ ԱՉՔԸ ՔԵԶ Է ՆԱՅՈՒՄ ԵՐԿՆՔԻՑ...մեր սրտի, մեր հոգու մեջ եք:
....................
Հարգարժան ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ, ինձ համար ԼՈՒՍԱՎՈՐՉԻ կանթեղն ես դու հայոց մթագնած երկնքում..Մեր փոքրիկ երկրի ԴՈՒ մեծ երազանք ...
.............................

ԳԻՏԵՄ՝ ԻՆՉ ՊԻՏԻ ԱՍԵՔ :Դ ,ԲԱՑԵԼ Ա. :ԴԴԴԴԴԴ
ԼԱՎ, ԷՍ ՄԻ ՇԵԴԵՎՐՆ ԷԼ ՊԵՍԹ ԱՆԵՄ, ՈՒ ՊԸՐԾ :ԴԴԴ
>>
ԲԱՐԻ ԼՈՒՅՍ, ԻՄ ՍԻՐԵԼԻ, ՀԱՄԲԵՐԱՏԱՐ, ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԺՈՂՈՎՈՒՐԴ...

Հեռուներից, դարերի խորքից...
Պատմության ահեղ բովերում թրծված,
Հպարտ, հաղթության դրոշը բռնած,
Հաղթական երթով քայլում ենք առաջ...
Դեպի ԱՐԵՎԸ ջերմության տենչով:
Հոգու ջերմությամբ, մտքի թռիչքով
Նոր հեռաստաններ դեռ պիտի բացենք,
Հայ ազգի համար, մարդկության հաար...
Ժամանակն է, որ նորից ամրանանք.
Մեր արմատներով մայր հողը գրկենք,
Մազարմատներով նորովի պնդենք,

Որ կարողանանք մենք դիմակայել:
Փոթորիկնեը, արհավիրքը մեծ նոր թափ են առնում...
Մտքի թռիչքը նոր լիցքեր. հինավուրց ազգիս նոր կյանք սկսել..
Նոր ու նորովի, բայց եւ յուրովի ճախրանքը պիտի մեծ լուսաբացին
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ԼՈՒՅՍՈՎ ՈՂՈՂՎԻ...
Հ.Գ. Ներողություն Ձեր նյարդերի նկատմամբ բռնության համար)))))