Այրվածքների սպառնալիքի պատճառով iPhone-ի ավելի քան 275 հազար պատյան է հետ կանչվել


19:30 , 3 օգոստոս, 2017

iPhone-ի համար նախատեսված հեղուկ լցանյութով ավելի քան 275 հազար պատյաններ հետ են կանչվել՝ քիմիական այրվածքների և օգտատերերի մաշկի բորբոքման մի քանի տասնյակ դեպքերից հետո։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։

ԱՄՆ Սպառողական ապրանքների անվտանգության հարցերով հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասել է, որ պատյանների պատճառով աշխարհում մոտ 3 տասնյակ մարդ այրվածքներ է ստացել։ Վտանգավոր պատյանները վաճառվել են Henri Bendel, Tory Burch և Victoria’s Secret խանութներում։

Պատյաններն արտադրող MixBin Electronics ընկերությունը սկսել է իր արտադրանքի հետկանչի ընթացակարգ և խոստացել վերադարձնել գումարը բոլոր ցանկացողներին։