Ֆիլմը նկարահանված է կին գրող Լուն Ունի համանուն գրքի հիման վրա և պատմում է կարմիր կխմերների ռեժիմի, քաղաքացիական պատերազմի և Կամբոջայում ցեղասպանության մասին։ Լուն Ունի հետ Ջոլին ծանոթացել էր 2002 թվականին դեպի Կաբոջա իր առաջին բարեգործական առաքելության ժամանակ։ Նույն թվականին Ջոլին այնտեղից տղա երեխա էր որդեգրել՝ Մեդոքսին։