Բարսելոնա. Նեյմարն ակումբը փոխելու ցանկություն է հայտնել


15:10 , 2 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնան» պաշտոնապես մեկնաբանել է հարձակվող Նեյմարի շուրջ ստեղծված իրավիճակը, որը կտեղափոխվի ՊՍԺ.

«Առավոտյան մարզումից առաջ Նեյմարն ակումբից հեռանալու ցանկություն հայտնեց, այդ իսկ պատճառով նրան թույլ տրվեց բաց թողնել մարզումն ու լուծել իր ապագայի վերաբերյալ հարցը»,- ասվում է կատալոնական ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ն պատրաստ է վճարել ֆուտբոլիստի` 222 մլն եվրո կազմող հրաժարագինն ակումբի քաթարցի սեփականատերերի ֆոնդի միջոցով, որպեսզի խուսափի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելուց:

Հնարավոր է նաև տարբերակ, ըստ որի Նեյմարը «Բարսելոնայից» կգնի սեփական պայմանագիրն այն գումարներով, որը կստանա ԱԱ-2022-ի դեսպանը դառնալու համար: