Թուրքիայում զբոսաշրջային առագաստանավ է խորտակվել. 3 մարդ անհայտ կորած է համարվում


12:40 , 2 օգոստոս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Թուրք փրկարարները որոնում են 3 մարդու, ովքեր անհայտ կորել են Մարմարիսի մոտակայքում զբոսաշրջային առագաստանավի խորտակման հետևանքով: 8 մարդու հաջողվել է փրկել. հայտնում է РИА Новости-ն:

Միջադեպը տեղի է ունեցել բաց ծովում: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: