Գերմանիան ցանկանում է Թուրքիային զրկել միլիարդավոր եվրոների աջակցությունից


06:52 , 2 օգոստոս, 2017

Operativ.am-ը գրում է․

Գերմանիայի իշխանությունները ցանկանում են, որպեսզի Եվրամիությունը կոշտացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է «Росбалт» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Bild»-ին:

Տաբլոիդի տվյալներով՝ Բեռլինը դժգոհ է Թուրքիայում «դեմոկրատական սկզբունքների և իրավական պետության նորմերի խախտումներից»: Խոսքն այն մասին է, որ Անկարային թողնեն առանց ֆինանսական աջակցության, որը նրան տրամադրում է Բրյուսելը ԵՄ մտնելու մասին բանակցությունների շրջանակում: Այն միլիարդավոր եվրոներ արժե:

Հուլիսի վերջին երկու երկրների միջև լարվածությունը սրվեց այն բանից հետո, երբ Թուրքիայում ձերբակալեցին վեց իրավապաշտպանների, այդ թվում՝  գերմանացի Պետեր Շտոյդտներին: Նրանց մեղադրել են ահաբեկիչների հետ համագործակցելու մեջ: