Պատասխան՝ ԱՄՆ-ին. Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային գործարքից


04:59 , 2 օգոստոս, 2017

Operativ.am-ը գրում է․

Թեհրանը սպառնացել է դուրս գալ միջուկային գործարքից՝ ի պատասխան ԱՄՆ-ի պատժամիջոցների: Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ Ջավադ Զարիֆը: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը:

«Որպես նախորդ շաբաթվա ԱՄՆ-ի գործողությունների պատասխան արձագանք Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը պատասխան քայլեր կձեռնարկի»,- նշել է Զարիֆը:

Նրա խոսքով՝ կոմիտեի նիստի ժամանակ որոշվել է «ԱՄՆ-ի գործողություններին արձագանքել իրավական և պրակտիկ քայլերով»:

Իրանական խորհրդարանում նաև հայտնել են, որ Իրանը պատասխան քայլերի պլան է մշակել: