Ռոման ցանկանում է գնել Ռեալի հարձակվողին


15:50 , 1 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Իտալական «Ռոման» ցանկանում է ուժեղացնել հարձակման գիծը և դիտարկում է մի քանի տարբերակներ:

Ինչպես տեղեկացնում է «A Bola»-ն, հռոմեացիները մտադիր են ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Լուկաս Վասկեսին, ով պատրաստ է փոխել ակումբային գրանցումն ավելի շատ խաղային ժամանակ ստանալու:

Վասկեսի ծառայություններով հետաքրքրված է նաև անգլիական «Նյուքասլը»: