Շամիրամ գյուղում եղած սպանության մասին լուրերն ու նմանատիպ այլ լուրերը, որոնց, ցավոք, վերջին օրերին շատ ականատես եղանք, հանրությանն աննկարագրելի ահաբեկում են:
Լրատվադաշտը կրկին ընկած է ընթերցող հավաքելու մոլուցքի ետևից ու, ըստ արժանվույն, չի մաղում ստացված ինֆորմացիան:
Անգամ նմանատիպ լուրերը կարելի է առնվազն առանց նկարների տրամադրել, հակառակ պարագայում զգացողություն կա, որ հանրությանը հոգեպես ճնշելը դարձել է նպատակ, որի առաջ պատկան մարմինները շատ նրբորեն աչք են փակում: