Նեյմարը դավաճան է. Կամպ Նոուի մերձակայքում պաստառներ են հայտնվել


12:10 , 1 օգոստոս, 2017

Armsport.am-ը գրում է.

Կատալոնական «Բարսելոնայի» երկրպագուները դժգոհ են, որ բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:

Չնայած նրան, որ տրանսֆերը դեռ չի կայացել՝ նրանք բրազիլացուն դավաճան են անվանել: Նման գրությամն պաստառ հայտնվել է «Կամպ Նոու» ստադիոնի մերձակայքում,- տեղեկացնում է «GloboEsporte»-ն:

«Փնտրվում է դավաճան: Վարձկանների տեղը «Բարսելոնայից» դուրս է, այստեղ պետք են խաղացողներ, ովքեր գնահատում են ակումբի մարզաշապիկը»,- գրված է պաստառի վրա: