Գերմանիան պահանջում է, որ ԵՄ-ն ֆինանսական ճնշում գործադրի Թուրքիայի վրա


00:50 , 1 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.

Գերմանիայի կառավարությունը պահանջել է, որ Եվրամիությունը ֆինանսական ճնշում գործադրի Անկարայի վրա: Ռիա նովոստի հաղորդմամբ, այս մասին գրում է Ռոյթերս գործակալությունը՝ հղում անելով կառավարության փաստաթղթի վրա, որը հասցեագրված է այդ թվում նաև ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին և  Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանին:

Փաստաթղթի համաձայն, Գերմանիայի դաշնային կառավարությունը ի թիվս այլ հարցերի, պահանջում է նաև հստակեցել՝ հնարավոր է անհրաժեշտության դեպքում դադարեցնել Թուրքիային՝ ԵՄ մուտքի նախապատրաստության համար ցուցաբերվող աջակցությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: