Աննա Նետրեբկոն Forbes-ի տվյալներն իր եկամուտի մասին համարել է «ծիծաղելի»
00:01 , 1 օգոստոս, 2017
Panorama.am-ը գրում է.
Ռուս օպերային երգչուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Աննա Նետրեբկոն Forbes-ի տվյալներն իր եկամուտների մասին անվանել է «ծիծաղելի»: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքում:
««Ֆորբս» ամսագիր, ձեր տեղեկատվությունն բացարձակապես սուտ է: Դադարեք ստել: Ես չեմ բողոքում իմ աշխատավարձից, բայց ձեր ներկայացրած թվերն ուղղակի ծիծաղելի են: Վերցված են օդից: Իմ վրդովմունքը սահմաններ չունի» ,- գրել է նա:
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, Forbes ամսագիրն այսօր հրապարակել էր ամենաբարձր վարձատրվող ռուս երաժիշտների վարկանշային ցուցակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: