3.33-ի սիրահարները շաբաթ օրը հավաքվելու առիթ են ունեցել. Ֆելիքս Խաչատրյանը երկար դադարից հետո կրկին ակումբային համերգ է ունեցել: Համերգին ներկա էին Սոս Ջանիբեկյանը, Մադոննան, Դիանա Մալենկոն՝ նշանածի հետ, Մանե Գրիգորյանը, Նազենի Հովհաննիսյանը, Արման Նշանյանը՝ կնոջ հետ և այլք: BlogNews.am-ը ներկայացնում է համերգի հետաքրքիր դրվագները:
Ֆելիքսը համերգի ժամանակ երգել է հին և արդեն սիրված երգերից: Մոտ երկու ժամ տևած համերգի ժամանակ հնչել է երեսունհինգ երգ, որոնցից տասնհինգից քսանը նոր են եղել: Երգչի երաժշտական դադարը պայմանավորված էր նոր՝ 4-րդ ձայնասկավառակի ստեղծմամբ, որն, ի դեպ, կոչվելու է «Ֆլոմաստեր»:
Համերգի ժամանակ երգիչը շփվում էր նաև հանդիսաստեսի հետ, հարցնում՝ որ երգն ավելի հավանեցին, հասկացան արդյոք երգի իմաստը. ամբողջ երեկոյի ընթացքում անմիջական մթնոլորտ էր ստեղծվել արտիստի և հանդիսատեսի միջև:
Ի դեպ, շուտով նոր, ավելի մեծ համերգ կլինի, որին կմասնակցի 3.33-ի ամբողջ կազմը:
«Արևից». այսպես է կոչվում Մարտա Կիրակոսյանի և Ֆելիքսի համատեղ երգը, որն էլ երեկոյի ընթացքում կատարեցին:
«Երգի բառերը գրել է Ֆելիքսը, միասին ունենք ևս մի երգ, կոչվում է «Fly»։ Այս երկու երգերն էլ կան Յութուբում: Ես և Ֆելիքսը շատ հարազատ մարդիկ ենք, և մեր մեջ չկան գործնական հարաբերություններ»,- BlogNews.am-ի հետ զրույցում նշեց Մարտան:
Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Գագիկ Սարգսյանի