Պուտինը վավերացրել է տիեզերքի վերաբերյալ Հայաստանի հետ ստորագրված պայմանագիրը


12:30 , 31 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է.

Հուլիսի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև ստորագրված` տիեզերքը խաղաղ նպատակներով օգտագործելու և հետազոտելու բնագավառում համագործակցության մասին պայմանագիրը. հայտնում է Русарминфо-ն:

Փաստաթուղթը ստորագրվել է Երևանում 2016 թվականի ապրիլի 7-ին: Այն այս տարվա հուլիսի 18-ին վավերացրել է ՌԴ Պետդուման, հուլիսի 25-ին` Դաշնային խորհուրդը: