Սամվել Աղաջանյանը բրոնզե մեդալ է նվաճել Եվրոպայի առաջնությունում


10:10 , 31 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականն ավարտել է իր մրցելույթները Եվրոպայի առաջնությունում,- հաղորդում է ՀԱՕԿ-ի կայքը: 

Հուլիսի 30-ին Հայաստանի հաշվարկին երրորդ բրոնզե մեդալը բերել է 54 կգ քաշային Սամվել Աղաջանյանը: Երրորդ տեղի համար գոտեմարտում Սամվելը 7:0 հաշվով հաղթել է Բուլղարիան ներկայացնող Ցվետան Սիրաշկիին:

Բոսնիա և Հերցեգովինայում ավագ մարզիչ Գագիկ Խաչատրյանի սաներն ընդհանուր առմամբ նվաճել են երեք բրոնզե մեդալ: