Մոմ ա, ծաղիկ ա, բան ա... կդնենք, կսղցնենք, կգնա...


12:30 , 30 հուլիս, 2017

Ուրեմն, հայոց խոսնակները իրանց խմբում քննարկում են հայոց ԶԼՄ-ների վարքագիծը ու իրար մեջ որոշում են, որ վատ չէր լինի դաստիարակչական աշխատանքներ տանել լրագրիստների հետ: Այդ ԶԼՄ-ները, ստանալով քննարկման բովանդակությունը, մի երկու օր իրենց «դեղին» ոճով անդրադառնում են թեմային՝ անցնելով անձերի: Ի՞նչ են անում խոսնակները՝ ոչինչ, որովհետև դե հավես չկա է, հետո մարդ ես, մի օր պետք կգան, խի հարաբերություն փչացնեն...

Սրա ավելի սուր տարբերակը ՊՊԾ գրավման տարելիցի ժամանակ էր: Հազարավոր մարդիկ, մեծ մասամբ ոստիկանների ընտանիքներ, եկել էին պատվելու իրենց ծառայակիցներին: Մինչդեռ, այդ ծառայակիցներին սպանած անձինք, իշխանությունների հետ հանցավոր համաձայնության գալով, ակնհայտ ծաղրի են վերածում արդարադատության գործընթացը: Ի՞նչ են անում ոստիկանները՝ ոչինչ, որովհետև դե հավես չկա քննչականի ու դատախազության հետ բազառվել, որ դրանք իրենց գործը մարդավարի անեն: Մարդ ես, մի օր պետք կգան: Եղածը երեք մարդ չի՞... հենա ծաղիկ ա կդնենք, մոմ ա կվառենք: Ու էական չի, որ հաջորդ ներիշխանական վերադասավորումների համար անհրաժեշտ լինի արդեն հենց իրենց ամուսնու, եղբոր կամ որդու արյունը ծախել: Էլի մոմ ա, ծաղիկ ա, բան ա... կդնենք, կսղցնենք, կգնա...

Չեմ հիշում կոնկրետ ոնց էր Քոչարյանը արտահայտվել Հայաստանում՝ տղամարդկանց չլինելու մասին, բայց ոնց որ իրականությանը շատ մոտ բան էր ասել..