Հայաստանի հավաքականը ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ


00:09 , 30 հուլիս, 2017

Անդորրայում ընթացող  բասկետբոլի մինչև 16 տարեկանի C դիվիզիոնի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Հայաստանի հավաքականը քիչ առաջ 88:76 հաշվով, կարելի է ասել ֆանտաստիկ հաղթանակ տարավ Ադրբեջանի նկատմամբ: Հանդիպման առաջին կեսից հետո մեր տղաները պարտվում էին 33:47 հաշվով և թվում էր, թե պարտությունն անխուսափելի է;

Երրորդ քառորդը մերոնք հաղթեցին 21:13, իսկ չորրորդ քառորդը 34:16 հաշվով: Մեր հավաքականը դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի Անդորրա-Ջիբլարթար զույգի հաղթողի հետ: