Պուտինը համաներում է շնորհել պետական դավաճանության համար դատապարտված երկու կնոջ


20:10 , 29 հուլիս, 2017
Panorama.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համաներում է շնորհել Մարինա Ջանջգավային և Աննիկ Քեսյանին, ովքեր դատապարտված էին պետական դավաճանության համար: Այս մասին գրում է Ռիա նովոստին: Համապատասխան հրամանագրերը ներկայացված են kremlin.ru կայքում: 
 Սոչիի բնակիչներ Մարինա Ջանջգավան և Աննիկ Քեսյանը ձերբակալվել էին այն բանի համար, որ 2008 թվականին սմս-հաղորդագրություն էին ուղարկել իրենց վրացի ծանոթներին՝ հայտնելով երկաթուղով ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին: Ջանջգավան դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման (2014 թ.-ից), Քեսյանը՝ 8 (2015 թ.-ից):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։