Armsport.am-ը գրում է.
«Շիրակը» մեկամյա պայմանագիր է ստորագրել «Գանձասար-Կապանի» նախկին ֆուտբոլիստ Վարդան Բակալյանի հետ։
22-ամյա հարձակվողը հանդիսանում է «Փյունիկի» սան։
2017/18 մրցաշրջանում հանդես է եկել «Գանձասար-Կապանի» կազմում։ Վարդան Բակալյանը նաև հրավիրվել է Հայաստանի բոլոր տարիքային հավաքականներ։