Թուրքիայում 140 բանվոր թունավորվել է սնունդից


16:24 , 29 հուլիս, 2017

Yerkir.am-ը գրում է. 

Թուրքիայի Սաքարյա նահանգում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել։

Ըստ Dıken-ի՝ ընթրիքից հետո 140 բանվորների մոտ սկսվել է սրտխառնոց, սուր ցավեր որովայնի շրջանում և փսխումներ։ Նրանց հոսպիտալացվել են։

Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայում զանգվածային թունավորման մի քանի դեպք էր գրանցվել։