Այսօր Թուրքիայում երկրաշարժ է եղել


09:45 , 29 հուլիս, 2017
Այսօր առավոտյան՝ թուրքական ժամանակով ժամը 05:27-ին, երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավարևմտյան Մուղլա նահանգում: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Մուղլա ծովափնյա քաղաքից 13 կմ հեռավորության վրա՝ Ուլա բնակավայրում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4 բալ: Կան փլուզումներ և ավերածություններ: