ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկարը, որը նա նկարել էր 2005 թվականին բարեգործական միջոցառման ժամանակ, Nate D. Sanders Auctions աճուրդի տան կողմից վաճառվել է 29 184 դոլարով։ Այս մասին հայտնում է BuzzFeed News-ը։
Նկարում պատկերված է Նյու Յորքի ուրվագիծը, որի կենտրոնում Trump Tower երկնաքերն է։ Նկարի վրա առկա է նախագահի ստորագրությունը՝ արված ոսկեգույն մարկերով։
Լոտի մեկնարկային գինը կազմել է 9000 դոլար։ Գնորդի անունը չի հաղորդվում։