Թուրք հաքերները կոտրել են Սևան Նիշանյանի թվիթերյան էջն ու բլոգը


17:12 , 28 հուլիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է վերջերս թուրքական բանտից փախած և Հունաստանում ապաստանած պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի Twitter-յան էջն ու բլոգը:

Այդ մասին Նիշանյանը հայտարարել է իր Ֆեյսբուքյան էջում: 

Նիշանյանն ի գիտություն նշել է, որ Twitter-յան իր էջն առայժմ իր վերահսկողության տակ չէ: