ՀՀ քաղաքացին փորձել է Բելառուսի սահմանը հատել ճահճի միջով


15:00 , 28 հուլիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Բելառուսի «Նովայա Գուտա» անցակետի շրջանում Բելառուսում ձերբակալվել է 48-ամյա ՀՀ քաղաքացի, ով փորձել է պետական սահմանն անցնել ճահճի միջով. հաղորդում է Gp.by հրատարակությունը:

Անվտանգության աշխատողները քաղաքացուն ձերբակալել են բարդ անցանելի տեղանքում:

Նախկինում Բելառուսի միգրացիոն օրենսդրությունը խախտելու հետևանքով ՀՀ քաղաքացուն արգելվել էր մուտք գործել երկիր: 48-ամյա տղամարդուն դրամական տուգանք է սպառնում: