Արաս Օզբիլիսը մասնակցել է Լաս Պալմասի հետ ընկերական խաղին


14:10 , 28 հուլիս, 2017

Armsport.am-ը գրում է.

Իսպանիայում ուսումնամարզական հավաք անցկացնող «Բեշիքթաշը» հերթական ստուգողական հանդիպումն է անցկացրել` մրցելով «Լաս Պալմասի» հետ:

Թուրքական ակումբի մամուլի քարտուղարությունից տեղեկանում ենք, որ թիմը 1:4 հաշվով պարտություն է կրել:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը «Բեշիքթաշի» կազմում մասնակցել է հանդիպման երկրորդ խաղակեսին:

Հիշեցնենք` ավելի վաղ «Բեշիքթաշը» ոչ-ոքի` 2:2 հաշվով էր ավարտել «Ռեալ Վալյադոլիդի» հետ ստուգողական խաղը, իսկ Իսպանիայի հավաքի շրջանակում վերջին ստուգողական խաղում կմրցի «Ռեալ Բետիսի» հետ: