Արցախ(ջան)յան օրագրեր. Եվրոպա տեղեր ենք եկել


13:10 , 28 հուլիս, 2017

Ժողովո՛ւրդ, նամանավանդ՝ երևանցիներ, ՀՀ գյուղերում հեչ թաղայինի տեսե՞լ եք: Ես որ չեմ տեսել, այն էլ՝ համազգեստով, սափրված ու օյաղ: Իսկ Արցախի Շահումյան շրջանում որ գյուղը մտանք, առաջիններից հենց ուչաստկովին էր մեզ դիմավորում: Ու դա լուրջ բան է, որովհետև հասկանում ես, որ ոչ թե աբստրակտ տարածքում ես կամ էլ բնակավայրում, այլ պետության մեջ:

Լավ, իսկ գիտե՞ք, թե քանի կին գյուղապետ կա ՀՀ-ում: Ընդամենը 4-ն են: Իսկ Արցախում գիտե՞ք՝ քանիսն են... 17-ը: Մեկն էլ տիկին Ալվարդն է՝ Դադիվանք գյուղի գյուղապետը:

Ընդհանրապես, Արցախում դու միշտ այդ կոնտրաստը զգում ես ու զգում ես շատ սուր: Երբ բանը հասնում է պետական կառավարմանը, ինստիտուտներին, քաղծառայողներին, ապա ՀՀ-ում ապրողին չի լքում զգացողությունը, որ ավելի հետամնաց պետությունից եկել է ավելի կայացած ու զարգացած պետություն, որտեղ ուչաստկովին սափրված է ու համազգեստով և չի ընկալվում որպես միլիցա, որտեղ համայնքի ղեկավարը կարող է լինել կին ու միայն հօգուտ համայնքի ծառայել, ու ի վերջո, որտեղ ամեն 3 բնակչից մեկը երեխա է, իսկ երիտասարդներ ավելի շատ կան, քան տարեցներ:

Մի խոսքով՝ լավ է Արցախում, դուք էլ եկեք, Եվրոպա տեղեր են 

#ԱրցախՋան

Image may contain: mountain, sky, outdoor and nature

Image may contain: sky and outdoor

Image may contain: 1 person