Քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրգործ


12:20 , 28 հուլիս, 2017

Panorama.am-ը գրում է.

ՀՀ ՔԿ-ում ուսումնասիրվել են  ՔԿ վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ընտանեկան բռնության վերաբերյալ քննված քրեական գործերը։  ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուսումնասիրությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում  ՀՀ քննչական կոմիտեի վարույթում 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից 1-ը՝ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից  կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են  ընտանիքի անդամի կողմից կատարված  սպանության, երեխաների նկատմամբ սեռական  ոտնձգության,  ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսեւորումներ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ